ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեր թշ­նա­մու գոր­ծած ո­ճիր­նե­րից ու հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րից ոչ մե­կը թույ­լատր­ված չէր ո­րևէ օ­րեն­քով»

«Մեր թշ­նա­մու գոր­ծած ո­ճիր­նե­րից ու հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րից ոչ մե­կը թույ­լատր­ված չէր ո­րևէ օ­րեն­քով»
20.11.2020 | 00:51

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, հրա­պա­րա­կա­խոս Ա­ԼԻՍ ՀՈՎՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆՆ է:
Այ­սօր բո­լո­րիս սիր­տը ճզմ­ված է միևնույն ցա­վի մամ­լի­չով, ո­րի ճի­րան­նե­րից դուրս պրծ­նե­լը հնա­րա­վոր է թվում միայն ա­ռեղծ­վա­ծա­յին հրաշ­քով: Այդ հրաշ­քին հա­վա­տա­լու և ա­պա­վի­նե­լու հոր­դոր հն­չեց­նող­նե­րի պա­կաս չկա այ­սօր: Եվ ե­թե ան­գամ դժ­վար է ի­րա­տե­սու­թյան և սթա­փու­թյան պա­րա­գա­յում վս­տա­հել հոր­դո­րող­նե­րին, այ­դու­հան­դերձ, չպի­տի թե­րագ­նա­հա­տենք վեր­ջին հույ­սը չկորց­նե­լուն միտ­ված նրանց ջան­քը և, առն­վազն չհեր­քե­լով հրաշ­քի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, պի­տի ա­կանջ դնենք նրանց խոս­քին:
Այդ­պի­սի մեկն է իմ այ­սօր­վա զրու­ցա­կի­ցը:

-Տի­կին Ա­լիս, Հա­յաս­տա­նի կա­պի­տու­լյա­ցիա­յի պար­տադ­րա­գի­րը ստո­րագ­րե­լու գի­շեր­վան հա­ջոր­դող ա­ռա­վո­տյան զան­գա­հա­րե­ցիք և ա­սա­ցիք. «Բա­րի՛ լույս: Ե­թե ի­հար­կե, բա­րի է: Բայց, ո­չինչ, լավ է լի­նե­լու»: Հի­մա է՞լ եք մտա­ծում, թե լավ է լի­նե­լու: Եվ ո՞րն է այդ լա­վը, ե­թե լի­նե­լու է:
-Ինձ էլ, բո­լո­րի պես, շան­թա­հա­րել էր լու­րը, երբ Ձեզ զան­գե­ցի: Հի­մա ար­դեն մի քա­նի օ­րե­րի հե­ռա­վո­րու­թյու­նից եմ նա­յում այս ա­մե­նին: Մեր այս ժա­մա­նակ­նե­րում օ­րը թռ­չում է րո­պեի ա­րա­գու­թյամբ: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, մտո­րում­նե­րը դրանց շուրջ չեն հասց­նում ամ­բող­ջա­նալ, երբ նոր խո­սող­ներ են ի հայտ գա­լիս կամ հին խո­սող­նե­րը փոր­ձում են նոր բա­ներ ա­սել: Որ­պես հան­դուր­ժող, տո­լե­րանտ բնույթ ու­նե­ցող մարդ՝ հարկ եմ հա­մա­րում բո­լո­րին լսել, նույ­նիսկ նրանց, ո­րոնք հենց ի­րենք ար­դեն հա­զար ան­գամ պատ­ռել են ի­րենց դի­մակ­նե­րը (խոս­քը կո­րո­նա­վի­րու­սա­յին դի­մակ­նե­րի մա­սին չէ, այլ մարդ­կա­յին դի­մակ­նե­րի, ո­րի տա­կից հայ­տն­վում են, ա­սենք, աղ­վե­սի, աղ­վե­սի­կի, գայ­լի, գի­շանգ­ղի, ի­շու­կի, կա­պի­կի, առ­նե­տի դեմ­քե­րը): Հա­մա­ձայն չեմ, թե սա «Հա­յաս­տա­նի կա­պի­տու­լյա­ցիա­յի պար­տադ­րա­գիր» է, նույ­նիսկ կաս­կա­ծե­լի եմ հա­մա­րում «Ար­ցա­խի կա­պի­տու­լյա­ցիա» եզ­րույ­թը, քա­նի որ, քա­ղա­քա­գետ չլի­նե­լով, մի բան եմ հաս­կա­նում. սրա վրա աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան, և այ­սօր­վա ու այս ժա­մի դրու­թյամբ կար­ծես թե «լռու­թյան ուխտ» ա­րած աշ­խար­հի ո­րոշ նյար­դա­թե­լեր շարժ­ման նշան­ներ են ցույց տա­լիս: Բազ­մա­թիվ լրատ­վա­մի­ջոց­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, fox-11-ը, որ լռում էին, հի­մա ի­րենք են հե­տաքր­քր­ված, մի­մյան­ցից ա­ռաջ անց­նե­լով, ի­րա­կա­նու­թյու­նը մեկ­նա­բա­նե­լու, բարձ­րա­ձայ­նե­լու խնդ­րով: Եվ կու­զեի մի հար­ցի պա­տաս­խանն ի­մա­նալ՝ այդ «բա­րա­թում» որ­տե՞ղ է գր­ված բնակ­չու­թյան տե­ղա­հա­նու­թյան մա­սին, Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հե­ռա­ցու­մը մի՞­թե տե­ղա­հա­նու­թյուն է նշա­նա­կում:
-«Ճյու­ղեր, տերևներ» վե­պում մարդ­կու­թյան փր­կու­թյան բնօր­րա­նի ա­ռա­քե­լու­թյունն եք վե­րա­պա­հել հա­յոց հո­ղին, մեր հայ­րե­նի­քին: Ինչ­պե՞ս, այդ հո­ղի ո՞ր կտո­րի վրա պի­տի ի­րա­կա­նա­նա Ձեր մար­գա­րեու­թյու­նը: (Որ գրող­նե­րը մար­գա­րե­ներ են, չեմ էլ կաս­կա­ծում):
-Կու­զեի, ի­հար­կե, որ իմ վե­պի ա­վար­տը Ձեր ա­սած մար­գա­րեու­թյու­նը լի­ներ: Բայց քչե­րին է վի­ճակ­վել մար­գա­րե լի­նել: Այդ ե­զա­կի­նե­րից են Րաֆ­ֆին, Թու­մա­նյա­նը, աշ­խար­հի մեծ մար­դա­սեր­նե­րը, իսկ ես նրանց առջև խո­նարհ­վողն եմ, որ փոր­ձում է, նախ, հաս­կա­նալ նրանց խո­րունկ ի­մաս­տու­թյուն­նե­րը և ա­պա կյան­քի կոչ­ված տես­նել դրանք:
-Դուք և մի շարք մտա­վո­րա­կան­ներ կո­չով դի­մել էիք աշ­խար­հի բո­լոր մար­դա­սեր­նե­րին՝ քրիս­տո­նեա­կան Հա­յաս­տա­նը դի­վա­պաշտ­նե­րի ճան­կե­րից փր­կե­լու հույ­սով: Աշ­խար­հը կր­կին չա­պա­ցու­ցե՞ց այս պա­տե­րազ­մի օ­րե­րին, որ մար­դա­սի­րու­թյու­նը կեղծ, գր­քա­յին, տեքս­տա­յին, մի­ջազ­գա­յին ու չգի­տեմ ին­չա­յին թղ­թա­պա­նակ­նե­րում թաղ­ված-մո­ռաց­ված հաս­կա­ցու­թյուն է:
-Ո՛չ, չա­պա­ցու­ցեց: Եր­բեք էլ մար­դա­սի­րու­թյու­նը թաղ­ված հաս­կա­ցու­թյուն չի ե­ղել ու չի լի­նի, քա­նի որ երկ­րագն­դի ա­ռանց­քը իր տե­ղում պա­հո­ղը հենց միայն մար­դա­սի­րու­թյունն է: Հի­շենք ու եր­բեք չմո­ռա­նանք, թե որ հե­ռա­վոր եր­կր­նե­րից ե­կան ու ի­րենց ողջ կյան­քը նվի­րե­ցին մեր որ­բուկ­նե­րի փր­կու­թյանն ու դաս­տիա­րա­կու­թյա­նը նվի­րած դա­նիու­հի­ներ Կա­րեն Ե­փեն և Մա­րիա Յա­կոբ­սո­նը, շվե­դու­հի Ալ­մա Յո­հան­սո­նը, ա­մե­րի­կու­հի­ներ Բեր­թա Մոռ­լին և Կլա­րա Բար­թո­նը, էս­տո­նու­հի Ան­նա Հեդ­վիգ Բյու­լը, նոր­վե­գու­հի Բո­դիլ Բյոռ­նը և ու­րիշ­ներ: Այ­սօր էլ կան մար­դիկ, որ, օ­տա­րազ­գի լի­նե­լով, պատ­րաստ են մեր ժո­ղովր­դին որևէ կերպ օգ­տա­կար լի­նե­լու: Լրագ­րող Սե­մյոն Պե­գո­վը նույ­նիսկ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի դար­ձավ և ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, իր տե­սախ­ցի­կով կանգ­նեց մեր տղա­նե­րի կող­քին: «Շո­ղիկ» բա­րե­գոր­ծա­կան հաս­տա­տու­թյան տնօ­րեն անգ­լիա­ցի Մայքլ Հա­րի­սո­նը, ո­րին ես հա­յե­րեն գրել, կար­դալ և խո­սել եմ սո­վո­րեց­րել, պատ­րաստ էր գա­լու Հա­յաս­տան և կա­մա­վոր մեկ­նե­լու ռազ­մա­ճա­կատ: Պա­րա­դոքս է, բայց փաստ՝ տե­ղե­կատ­վա­կան այ­սօր­վա ան­սահ­մա­նա­փա­կու­թյան պայ­ման­նե­րում մարդ­կանց, այդ թվում և աշ­խար­հի մար­դա­սեր­նե­րին, մեծ ու­շա­ցու­մով են հաս­նում ոչ միայն մեր, այլև շատ այլ եր­կր­նե­րին պա­տու­հա­սած լու­րե­րը: Գու­ցե դրա պատ­ճառ­նե­րից ա­ռաջ­նա­յի­նը աշ­խար­հում մեծ հա­մա­րում ու տա­րա­ծում ու­նե­ցող լրատ­վա­մի­ջոց­նե­րի խիստ քա­ղա­քա­կա­նաց­ված լի­նելն է, երկ­րորդն այն է, որ հենց այս պա­հին մեր մո­լո­րա­կի տար­բեր ան­կյուն­նե­րում այն­քան շատ ու այն­քան մե­կը մյու­սից դա­ժան են ի­րա­վի­ճակ­նե­րը, որ մար­դիկ, այդ թվում և մար­դա­սեր­նե­րը, չեն հասց­նում ի­րենց հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի օվ­կիա­նո­սում հա­յացք­ներն ուղ­ղել ու կենտ­րո­նաց­նել մի կե­տի վրա: ՈՒղ­ղա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն է Եր­կիր մո­լո­րա­կի՝ է­վո­լյու­ցիոն նոր փուլ մտ­նող հա­սա­րա­կու­թյան յու­րա­քան­չյուր ան­հա­տի հա­մար գո­նե նա­յել միայն իր շուր­ջը, վե­րա­նա­յել իր նա­խա­սի­րու­թյուն­նե­րի ու սկզ­բունք­նե­րի դաշ­տը և այն մաք­րել ա­նո­րո­շու­թյուն­նե­րից, բռ­նու­թյուն­նե­րից, նվա­ճե­լու մո­լուց­քից, խե­լա­հեղ մտահ­ղա­ցում­նե­րից։ Հի­շենք, որ սեպ­տեմ­բե­րի 27-ին հա­ջոր­դած օ­րե­րին Լոս Ան­ջե­լե­սում CNN-ը միայն մոտ մեկ շա­բաթ անց ար­ձա­գան­քեց մեր հայ­րե­նա­կից­նե­րի չդա­դա­րող ցույ­ցե­րին: Հի­մա մեր ձեռ­քի տակ է Ձեր հի­շա­տա­կած կո­չի ա­նընդ­հատ նո­րաց­վող, ա­ռայժմ չորս լեզ­վով թարգ­ման­ված տեքս­տը, ո­րով գու­ցե կա­րո­ղա­նանք աշ­խար­հում ու­նե­ցած կա­պե­րի մի­ջո­ցով փոքր-ինչ թա­փան­ցել խցան­ված խո­ղո­վակ­նե­րը և ինչ-որ տեղ հասց­նել մեր ձայ­նը: Ի վեր­ջո, եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը կա­րող են մար­դա­սեր լի­նել կամ չլի­նել, բայց եր­բեք նույ­նը չի կա­րե­լի ա­սել մո­լո­րա­կի վրա խա­ղաղ կյանք ա­պա­հո­վող բազ­մա­թիվ մարդ­կանց մա­սին:

-Ինչ­պե՞ս ենք ապ­րե­լու այն բա­նից հե­տո, ինչ կա­տար­վեց մեզ հետ: Գո­նե ինք­ներդ Ձեզ հա­մար ու­նե՞ք այս հար­ցի պա­տաս­խա­նը:
-Ե­թե մի բա­ռով ա­սե­լու լի­նեմ, ա­պա այս­պես՝ ար­ժա­նա­պատ­վո­րեն: Երբ Ձեզ ա­սում էի՝ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, այդ ես չէի խո­սում, այլ իմ մեջ նս­տած այն հա­յը, ո­րը հա­զա­րա­մյակ­նե­րի մեջ ան­հա­մար պար­տու­թյուն­ներ, թշ­վա­ռու­թյուն, սով, ի վեր­ջո, Ե­ղեռն է տե­սել: Այդ հա­յը, մինչև պատ­մու­թյան դա­սագր­քե­րից ի­մա­նա­լը, իր ա­րյան մեջ ե­ղած հի­շո­ղու­թյու­նից գի­տեր՝ Բագ­րա­տու­նի­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նից հե­տո ի­րեն շատ սպա­սել չտ­վեց հրաշ­քով Մի­ջերկ­րա­կա­նի ժայ­ռուտ ա­փե­րին ծլար­ձա­կած ու մոտ ե­րեք դա­րի ըն­թաց­քում ծաղ­կուն եր­կիր դար­ձած Կի­լի­կյան թա­գա­վո­րու­թյու­նը, Ե­ղեռ­նից հե­տո Հա­յաս­տան կա­ռու­ցած լի­նե­լը, ա­վե­րիչ երկ­րա­շար­ժից հե­տո կյան­քը շա­րու­նա­կե­լու, ա­րա­րե­լու կամ­քը… Քա­նի որ, ինչ­պես հին հռո­մեա­ցի­ներն են ա­սել, երբ հրա­նոթ­ներն են թն­դում, մու­սա­նե­րը լռում են, և Դուք հի­շա­տա­կե­ցիք իմ «Ճյու­ղեր, տերևնե­րը» և բազ­միցս գրա­կա­նա­գե­տի Ձեր կար­ծիքն եք հայտ­նել սրա մա­սին, կա­րող եմ խոս­քը փո­խան­ցել իմ վե­պի հե­րո­սու­հուն՝ Շու­շա­նին: Նա հենց այն բջ­ջից է, որն ա­նընդ­հատ խո­սում էր իմ ա­րյան մեջ ու հան­գիստ չէր տա­լու մինչև լույս աշ­խարհ չգար: «Այս դժն­դակ օ­րե­րին ա­մեն ինչ գր­վում է, պատմ­վում, խոս­վում է, և ես չու­նեմ Լաս­տի­վեր­ցու կամ ՈՒռ­հա­յե­ցու ա­ռա­քե­լու­թյու­նը… Բայց զգում եմ մի ու­րիշ ա­ռա­քե­լու­թյուն՝ այն օ­րե­րին իր գործն սկ­սած ժան­գը… իմ տեղն զգա­լու, ճշգր­տո­րեն զգա­լու, ճշգր­տո­րեն իմն ար­տա­հայ­տե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը: Ի­զուր չէ, որ Տե­րը ինձ ար­դեն երկ­րորդ ան­գամ դնում է դա­րա­կազ­միկ երևույթ­նե­րի խառ­նա­րա­նում… Թե ին­չու՝ երևի մինչև վերջ չեմ հաս­կա­նա­լու… Եր­կու, գու­ցե և ա­վե­լի ան­գամ­ներ, Տե­րը ինձ լույս աշ­խարհ է բե­րել հա­զա­րա­մյակ փոխ­վե­լու նա­խադ­ռա­նը… Ին­չու՞… Մինչև այս պա­հը մո­ռա­ցած եմ ե­ղել իմ ով կամ ինչ լի­նե­լը… Բայց գրա­մո­լի բնազ­դով ան­վերջ մղ­վում էի դե­պի այս տետրն ու գրի­չը, ան­վերջ հետ էի շպրտ­վում իմ վա­խի, ան­հա­մար­ձա­կու­թյան, սար­սա­փի ուժգ­նու­թյու­նից… Ի՞նչ եմ գրե­լու, ինչ­պե՞ս եմ գրե­լու, որ գրե­լու պա­հին չպայ­թի սիրտս, կաթ­վա­ծա­հար չլի­նի ու­ղեղս… Հի­մա ար­դեն սրան տա­լիս եմ փոք­րո­գու­թյուն ա­նու­նը… Միայն թե չսկ­սի կր­ծել այն օ­րե­րին իր գործն սկ­սած ժան­գը… Մե՜ծ ու­շա­ցու­մով է գա­լիս, նման վշվ­շոց­նե­րիս պա­հին է գա­լիս գի­տակ­ցու­մը, թե՝ հո­ղե­ղեն ես, մի թույլ ու խեղճ բջիջն ես մեծ օր­գա­նիզ­մի, որ մարդ­կու­թյուն է կոչ­վում… Այս վիթ­խա­րի հա­վա­քա­կա­նու­թյու­նը ա­մեն օր, ա­մեն ժամ տես­նում ես աչ­քիդ ա­ռաջ՝ խեղ­ճա­ցած, դի­մազ­րկ­ված, ան­դա­մա­հատ­ված… Դեկ­տեմ­բե­րի տա­սին (սա 1989 թիվն էր. հի­մա ար­դեն կա­րե­լի է ա­սել՝ նո­յեմ­բե­րի 10-ին), սրան հա­ջոր­դած օ­րե­րին քա­ջու­թյուն էր պետք Երևա­նի դեմ­քին նա­յե­լու, տես­նե­լու, չծալ­վե­լու հա­մար… Հա­վա­քա­կա­նու­թյուն-ժո­ղովր­դի հետ կա­տար­վում էր նույն բա­նը, ինչ որ նրա դժ­բախտ բջիջ­նե­րի… Երևա­նի փո­ղոց­նե­րում շարժ­վող, շտա­պող, մո­լոր­ված, զար­հու­րած լե­նի­նա­կան­ցին, սպի­տակ­ցին, գյու­ղա­ցին մարդ­կա­յին զանգ­վա­ծին մի այն­պի­սի տեսք էին տվել, ինչ­պի­սին կու­նե­նար մինչև վեր­ջին ոս­կո­րը ջախ­ջախ­ված մի մարդ, ե­թե մի հրա­շա­գործ բժիշկ հա­ջո­ղած լի­ներ նրա կյան­քը փր­կե­լու հա­մար ոտ­քի մկա­նը կպց­նել թևին, ծն­կի մաշ­կը ե­րե­սին, ու­րի­շի ա­կան­ջը նրա կո­րած ա­կան­ջի տե­ղը կա­րել, մի ու­րի­շի կա­պույտ աչ­քը հար­մա­րեց­ներ նրա նախ­կին սև աչ­քի փո­խա­րեն, քթի խո­ռո­չը բաց թո­ղած լի­ներ, մինչև մի ու­րի­շից պոկ­ված հար­մար քիթ գտն­վի… Իսկ ու­ղե­ղը, ու­ղե­ղը ժա­մա­նա­կա­վո­րա­պես ան­ջա­տած լի­ներ, որ­պես­զի հե­ռա­վոր ձևով, մարդ հի­շեց­նող զանգ­վա­ծը հան­կարծ չտես­նի ի­րեն դի­մա­ցից՝ «գորշ, կքած խա­նութ­նե­րի» ցու­ցա­փեղ­կե­րում… Ա­ռա­ջին եր­կու օ­րը այս­պես չէր… Ա­ռա­ջին օրն առ­հա­սա­րակ ո­չինչ չգի­տեինք… Ինչ ի­մա­ցանք, ինչ զար­հու­րե­լի էր թվում, դեռ ո­չինչ էր հե­տո ի­մա­նա­լի­քի հա­մե­մատ, ինչ դեռ չէր կա­րող հաս­նել մեր գի­տակ­ցու­թյա­նը… Մինչև գի­տակ­ցու­թյա­նը հաս­նե­լը դեռ ի՜նչ լա­բի­րին­թոս­ներ կա­յին… Հի­մա ար­ցունք­ներս հո­սում են, նշա­նա­կում է՝ բու­ժիչ ցող է իջ­նում հո­գուս, սր­տիս վրա… Մի եր­կու օր ա­ռաջ մե­զա­նից ոչ մե­կի ար­ցուն­քը դեռ ցող չէր կա­րող լի­նել… ե­թե հո­սեր՝ ցեխ, թույն, ա­րյուն էր բե­րե­լու իր հետ… Քա­նի տե­սակ նյու­թի փո­խարկ­վե­ցինք այդ օ­րե­րի, ժա­մե­րի, վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում… Մեզ­նից ոչ ոք չի մո­ռա­նա աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րից սլա­ցող ինք­նա­թիռ­նե­րի հռն­դյու­նը: …Սլա­նում էին դե­պի մեր քա­րա­կույ­տե­րը, օգ­նե­լո՜ւ… Տեր Աստ­ված, պետք չի ձեր օգ­նու­թյու­նը… ի սեր Աստ­ծո, մի՛ ոռ­նա­ցեք, թո­ղե՛ք հան­գիստ մեռ­նենք, թո­ղե՛ք մեզ… Զա­վեշտ է… Ա­հա Լաս­տի­վեր­ցին, ՈՒռ­հա­յե­ցին, ժա­մա­նա­կի մեծ գրող­նե­րը լի­նե­լով, ու­ղե­ղը պետք է լա­րեին ոչ թե գույ­նե­րը խտաց­նե­լու, այլ դրանք մեղ­մե­լու հա­մար, որ տեղ հաս­ներ աս­վա­ծը, մարդ­կա­յին ու­ղե­ղը կա­րո­ղա­նար ըն­տե­լա­նալ, և ա­պա՝ ըն­կա­լել… Աշ­խար­հը մե­զա­նից շուտ հաս­կա­ցավ, թե ինչ է կա­տար­վել այս հո­ղում»…
Այս ա­մե­նը մենք ապ­րել ենք ու վե­րա­կեն­դա­նա­ցել, ծի­ծա­ղել ու ու­րա­խա­ցել ենք, կեր­տել ենք: Հույսս մեծ է, որ կգոր­ծի հռո­մեա­ցի Ցի­ցե­րո­նի այն միտ­քը, թե երբ հրա­նոթ­ներն են թն­դում, լռում են օ­րենք­նե­րը։ Թեև ար­դեն լռել են բո­լոր տե­սա­կի ա­մե­նա­հուժ­կու զեն­քե­րը, որ այս օ­րե­րին փոր­ձարկ­վե­ցին մեր Ար­ցա­խի գլ­խին, վս­տահ եմ՝ Աստ­ծո օգ­նու­թյամբ դեռ կա­րե­լի կլի­նի լռեց­նել կամ շր­ջանց­ել օ­րենք­ներն ու «բա­րաթ­նե­րը»: Հաս­նել մեր լիա­կա­տար հաղ­թա­նա­կին։ Մա­նա­վանդ որ մեր թշ­նա­մու գոր­ծած ո­ճիր­նե­րից ու հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից ոչ մե­կը թույ­լատր­ված չէր որևէ օ­րեն­քով:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 51219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ